Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. ինչին չպետք է հավատալ

Հղիություն. ինչին չպետք է հավատալ

Նոր մարդու ծնունդն ինքնին հրաշք է, ու իզուր չէ, որ այդ հրաշքի հետ կապված բազմաթիվ նախապաշարումներ, լեգենդներ ու տաբուներ կան: Դրանցից մի քանիսն այնքան հաստատուն են որոշ մշակույթներում, որ գիտնականներին մնում է ուսումնասիրել ու դրանց գիտական բացատրություն տալ, հերքել կամ էլ հաստատել ժողովրդական  հավատալիքներն ու կանխատեսումները:

 

Մասնագետներ կան տարբեր երկրներում, որոնք զբաղվում են այդ հավատալիքների հավաքմամբ: Արիզոնայից դոկտոր Շենն Թասոնը հավաքել է դրանք ու «Ձեռքերդ հեռու փորից» վերնագրով գիրք գրել:

 

Այրոցքը պտղի մազոտության մասին է հուշում

 

Պարզվել է, որ Ջոն Հոփկինսի համալսարանում 2009-ին  այրոցք ունեցող  64 հետազոտվող  մայրիկներն իրոք լույս աշխարհ են բերել գլխի մազերի գերաճով բալիկներ: Ոչ մի գիտական բացատրություն այդ երևույթը չունի: «Բախտավոր աստղի տակ է ծնվել կամ «շապիկով է ծնվել» (ընդունված է մյուս լեզուներում), նշանակում է փառք, հարստություն: Իսկապես, շատ ականավոր մարդիկ են ծնվել «շապիկով». Նապոլեոն, Բայրոն, մի քիչ էլ Կեսարը (ըստ Սվետոնիոսի): Մեր ամեն ինչը փափուկ բողբոջի մեջ է ապրում` in uteri, որի ներքին շերտը կոչվում է ամնիոն, իսկ արտաքինը` քորիոն: Ամնիոտիկ պարկը կամ էլ դրա մի հատվածը երբեմն ծննդաբերության ժամանակ կպչում է երեխայի գլխին (մեր ջանասեր մայրիկները հաճախ քերելով հանում են այն): Իսկ երբեմն էլ երեխան ծնվում է լիովին թափանցիկ ամնիոտիկ պարկով: Դա  հետաքրքիր է, ոչ ավելի: Երեխան հարստության ու փառքի  պետք է հետագայում ինքնուրույն հասնի:

 

Տրամադրության տատանումները վատ ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա

 

Իրո՛ք: Սակայն մի բան էլ կա.  հղիության  ժամանակ կինը նյարդային է ու շատ զգայուն: Այս դեպքում հորմոններն են ամեն ինչ որոշում: Եթե կինը քմահաճ է ու հետն էլ փնթփնթան, ոչինչ, իսկ եթե գոռում է ու ճչում, ապա չպետք է մոռանալ, որ մոր արգանդում արդեն 6 ամսական երեխան հրաշալի լսում է, իսկ մոր ձայնը` ամենից լավ: Ուրեմն պահպանենք մեզ ու  բոլորին բարձր ձայներից:

 

Պլացենտոֆագիա

 

Արևելքի երկրներում հավատում են, որ  ընկերքը բուժում է ասթման, թոքային հիվանդությունները, դեպրեսիան, ամրացնում է իմունիտետը: Հնդկացիները մինչ օրս մի սովորույթ ունեն: Մայրական  ընկերքի վրա, ի պատիվ նորածնի, ծառ են տնկում: Դա դառնում է նրա պահապան տոտեմը:

 

Ասիական շատ երկրներում էլ ընկերքը չորացնում են ու դրանից հմայիլներ  են պատրաստում:

 

Բազմապտղությունը միշտ էլ անպտղության բուժման հետևանք է

 

Սա ևս ճիշտ չէ: Երկվորյակներն ու եռվորյակները բնական երևույթ են: Չնայած կան որոշ «բայցեր»: 35 տարեկանից հետո երկվորյակ ունենալու հավանականությունը մեծ է: Որքան մեծ է պտուղը, այնքան մեծ է բազմապտղության հավանականությունը: Բազմապտղությունը մայրական կողմից է ժառանգվում: Աֆրիկացիները հաճախ են երկվորյակներ ունենում: Նիգերիայի հարավում մի բնակավայր կա` Իհբո-Օրա, որն անվանում են երկվորյակների երկիր: Այնտեղ կինը հազվադեպ է ընդամենը մեկ երեխա ծնում:

Երկվորյակները գիտության ոսկե ֆոնդն են, սակայն նրանք քիչ են ողջ աշխարհում` ընդամենը 1,2%:

 

Բջջային հեռախոսն ազդում է պտղի վրա

 

Դա ճիշտ է:  Հնարավորինս պետք է խուսափել բջջայինից ու փորից հեռու բռնել: Հնարավորության դեպքում խոսեք բարձրախոսով:

 

Լիալուսնի ժամանակ երեխաներ շատ են ծնվում

 

Ստուգել են Իտալիայում ու Ֆրանսիայում: Ավելի ճիշտ` լիալուսնի ժամանակ մարդիկ ավելի նյարդային են: Սակայն ծննդաբերությունների թիվը համաչափ է:

 

Կծու-թթու սննդից երեխան փորիկում ծակծկոցներ կունենա

 

Ոչ մի կապ չունի երեխայի փորիկի վիճակի հետ: Այն,  ինչ համային բնութագիր է տալիս սննդին, երեխային չի հասնում: Ուրեմն, եթե հղին կծու, թթու ուտելիքի պահանջ ունի ու բժիշկն էլ թույլատրում է, մի՛ զրկեք ձեզ: Շատ պետք չէ, քանի որ այն շատ էլ ջուր է «խմեցնում», որն արդեն երիկամների համար ծանրաբեռնվածության պատճառ է դառնում:

 

Սեքսը հղիության ժամանակ կարող է երեխայի գլուխը վնասել

 

Բացարձակ սխալ է: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս վիժման վտանգի, վարակների ու վնասվածքների պատճառով: Հանուն երեխայի արժե մի քիչ էլ ժուժկալ կյանքով ապրել:

 

Հղիության ժամանակ ատամների մասնագիտական մաքրում չի թույլատրվում (լնդերի բուժում, ատամնաքարի հեռացում)

 

Սա ևս սխալ է: Հղի, թե՝ ոչ, ատամների մաքրում հարկավոր է անել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Հակառակը` պետք է ու նույնիսկ պարտադիր է, քանի որ յուրաքանչյուր հղիություն «մեկ ատամ» զոհ է պահանջում: Հղիության պլանավորումից առաջ հարկավոր է բուժել բերանը, քանի որ, եթե հղիության ժամանակ խնդիր առաջանա,  չի բացառվում, որ նարկոզի կամ ցավազրկողի անհրաժեշտություն առաջանա, ինչը, հասկանալի է, ցանկալի չէ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ